Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Եթե չի բանակցել, ի՞նչ գիտի

Եթե չի բանակցել, ի՞նչ գիտի
21.05.2015 | 11:29

Իրանից ավելի էժան գնով գազ գնելու տարբերակը բացառվում է, այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Երվանդ Զախարյանը: Միաժամանակ, նա ասաց, որ Իրանի հետ բանակցություններ չեն էլ վարվում: «Այն հայտարարությունները, որ ունենք Իրանից էժան գազ ստանալու հնարավորություն, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ Հայաստանն այսօր ստանում է տարածաշրջանում ամենաէժան գազը, Իրանից այդ գնով գազ գնելը բացառվում է:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ